երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ինչու է ապրանքը «Վայդբերիզով» մի քանի անգամ էժան. Մենք հիմա ուսումնասիրում ենք. Վահան Քերոբյան

Ինչու է ապրանքը «Վայդբերիզով» մի քանի անգամ էժան. Մենք հիմա ուսումնասիրում ենք. Վահան Քերոբյան

Աշխարհում առեւտուրը փոխվում է, ԱՄՆ-ում մի քանի խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը online առեւտրի զարգացմանը զուգընթաց: Այս մասին այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ տնտեսվարողները բողոքում են, որ «Վայլդբերիզի» գործունեության արդյունքում իրենց առեւտրի ծավալներն էապես ընկել են եւ պահանջում են փակել «Վայլդբերիզը»:

Հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ ԵԱՏՄ անդամ երկրից ապրանքը գալիս է Հայաստան 6-7 անգամ էժան, նախարարը պատասխանեց. «Նախորդ տարի մենք ստեղծել ենք հավասար պայմաններ, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն երբ «Վայլդբերիզը» ապրանք է ներմուծում կամ հայ սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզից», ԱԱՀ վճարելու պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան: «Վայլդբերիզը» պարտավոր է վճարել ավելացված արժեքի հարկ: Այն դեպքում, երբ փոքր ու միջին ձեռնարկատերերը այդ հարկը չեն վճարում, որովհետեւ գործում են շրջհարկի ռեժիմում: Այսինքն կարելի է նույնիսկ ասել, որ «Վայլդբերիզը» գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում վատ իմաստով, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր ու միջին ձեռնարկությունները: Գնային այդ անհավասարությունը, որ կա, մենք տասնյակ տարիներով քննարկում ենք, մեծ սուպերմարկետները վելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները դրանք գնում են»:

Քերոբյանն ասաց, որ իրենց այս հարցով դիմել են մի շարք ընկերություններ, իրենք ուսումնասիրություն են անում, որ հասկանան, թե արդյոք կա մրցակցության  խաթարում, թե ոչ. «Միաժամանակ,  մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով»:

  • Կիսվել: