ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպե՞ս աջակցել տուրիստական ոլորտին․ Մանե Թանդիլյանն առաջարկություններ է ներկայացրել

Ինչպե՞ս աջակցել տուրիստական ոլորտին․ Մանե Թանդիլյանն առաջարկություններ է ներկայացրել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ահազանգում է տուրիստական ոլորտի հետ կապ ունեցող տնտեսվարողների կրած վնասների մասին։ Ըստ նրա  ֆինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման հետևանքով լուրջ խնդրի առաջ են կանգնել այդ ոլորտի բազմաթիվ ընկերություններ։

«Մասնավորապես հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները գրեթե կաթվածահար են եղել։ Նույնպիսի պատկեր է նաև տուրիստական, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններում»,- գրել է նա և առաջարկել կառավարությանը արտահերթ ռեժիմով ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում ոլորտին աջակցելու համար։

«Այս համատեքստում կարևոր է այդ ընկերություններին պետական աջակցությունը, մասնավորապես առաջարկում եմ կառավարությանը արտահերթ ռեժիմով ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում՝ այդ ոլորտի ընկերությունների համար սահմանելով հարկային արձակուրդ՝ բոլոր տեսակի հարկերի մասով առնվազն կես տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ նմանատիպ նախաձեռնությամբ պարտավոր է հանդես գալ նաև Երևանի քաղաքապետարանը՝ Երևան քաղաքում հանրային սննդի ընկերություններին ազատելով տեղական տուրքերից և վճարներից, ինչպես նաև հողի վարձավճարներից»,- ասված է Թանդիլյանի գրառման մեջ։

  • Կիսվել: