ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իջևանում կարի արտադրամաս է բացվել

Իջևանում կարի արտադրամաս է բացվել

Իջևանում կարի արտադրամաս է բացվել, որտեղ ստեղծվել է 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել էի, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։

Ինձ նաև խոստացան, որ կարի արտադրամասեր կհիմնվեն Տավուշի այլ բնակավայրերում ։
Այս պահին աշխատանքներ են տարվում Ազատամուտ համայնքում կարի արտադրամաս հիմնելու ուղղությամբ, որը սկզբնական շրջանում կունենա 50, իսկ 6 ամսվա ընթացքում՝ 150 աշխատատեղ»,-մասնավորապեսա ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: