հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իջևանի և Բերդի 25 բնակավայրերի տնտեսվարողներին գյուղտեխնիկա են տրամադրել

Իջևանի և Բերդի 25 բնակավայրերի տնտեսվարողներին գյուղտեխնիկա են տրամադրել

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ։

  • Կիսվել: