շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողների․ ՍԱՏՄ հայտարարություն

Ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողների․ ՍԱՏՄ հայտարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում դիմում է տնտեսվարողներին.

Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի Ձեր գործունեությունը սկսելուց հետո 3 օրվա ընթացքում: Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում:

Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստին՝ [email protected]:

Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝

  1. Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը.
  2. Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը.
  3. Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ.
  4. Պետհաշվառման (գրանցման) համարը.
  5. Իրավաբանական հասցեն.
  6. Գործունեության հասցեն.
  7. Գործունեության տեսակը.
  8. Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)՝
  • արտադրություն,
  • իրացում,
  • արտահանում,
  • ներմուծում,
  1. Հեռախոս.
  2. Էլեկտրոնային փոստ:

  • Կիսվել: