Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ ընդամենը 7 մեքենա. Պապոյան
Ծիրանի մասով երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիսին Ռուսաստանի Դաշնություն է հասել, ևս 363-ը ճանապարհին են։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Միայն 69-ը երեկ է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, այսինքն նրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդտեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների, այդ թվում Վրաստանի, Թուրքիայի և այլ երկրների բեռներ։ Այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են, այդ թվում նաև ծիրանով բեռնված։ Ծիրանը, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք։
Նաև կոնյակով բեռնված մեքենաների թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ երեկ Վերին Լարսով անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ, որովհետեւ կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք և և նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է։ Այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կան կոնյակով բեռնված։ Որևէ խնդիր չկա, որ իրենք պետք է անցնեն, պարզապես սպասում ենք հերթին։
Գեզիում գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, դրանք ամբողջովին դուրս են գալու։ Ես մեկ թիվ նշեմ, օրինակ, երեկ չէ, առաջին օրը միայն 24 մեքենա, Երևանի կոնյակի գործարանի, դուրս է եկել և ճանապարհվել է դեպի ՌԴ»,–ասաց Պապոյանը։