հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
«Վիվա Արմենիա»-ի կողմից «Օվիո»-ն գնելու հնարավոր գործարքին ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել

«Վիվա Արմենիա»-ի կողմից «Օվիո»-ն գնելու հնարավոր գործարքին ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել

2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «Ջի-Էն-Սի-ալֆա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։

«Ջի-Էն-Սի-ալֆա» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը։ Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

  • Կիսվել: