ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հռոմ` FLYONE ARMENIA ավիաընկերության` 2025 թվականի թվով 8-րդ նոր ուղղությունը

Հռոմ` FLYONE ARMENIA ավիաընկերության` 2025 թվականի թվով 8-րդ նոր ուղղությունը

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 02-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Հռոմ - Երևան  երթուղով։

Երևան - Հռոմ - Երևան  երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ֆյումիչինո միջազգային օդանավակայան կիրականացվեն երեք չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար գնով։

Նոր ուղղությունը հնարավորություն է բացահայտելու Հռոմի պատմական ու մշակութային հարստությունն ու շրջելու Իտալիայի գեղատեսիլ վայրերով։
FLYONE ARMENIA-ն իրականացնում է չվերթեր դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, ինչպես նաև՝ Փարիզ, Նիցցա, Բարսելոնա, Միլան, Բրյուսել, Քյոլն, Տիվատ, Լառնակա, Քիշնև, Թբիլիսի, Թել Ավիվ, Շարմ էլ Շեյխ և Հուրգադա։

 

2025 թվականի ամռանը մեր ցանցը ընդլայնվում է՝ ներառելով նաև Պաֆոս, Սալոնիկ և Հերակլիոն ուղղությունները։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում: 

FLYONE ARMENIA-ն հոգ է տանում իր ուղևորների մասին և ստեղծում թռիչքի համար առավել հարմարավետ պայմաններ։

FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

  • Կիսվել: