երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից․ ԿԲ

Հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից․ ԿԲ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Անկանխիկ վճարամիջոցներն ու առցանց բանկային ծառայություններն ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:

Կենտրոնական բանկը մարտի 12-ին հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամներն աստիճանաբար փոխարինվելու են նորերով: ՀՀ ԿԲ-ն նաև հորդորել էր հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

  • Կիսվել: