երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը հեռախոսով կպարազաբանի համաճարակաբանական հարցերը

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը հեռախոսով կպարազաբանի համաճարակաբանական հարցերը

Համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»՝ հեռախոսով։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ առողջապահության նախարարությունում շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրում ենք լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար», - ասվումէ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի մեկի առավոտյան  Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին բերովի դեպքը։ Հիվանդը ՀՀ քաղաքացի է և Հայաստան է ժամանել Իրանից։ Այժմ նա գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հվանդանոցում բժիշկների հսկողության ներքո։ Քաղաքացու կինը նույնպես հետազոտվել է, սակայն նրա մոտ վարակը չի հաստատվել։ Ինչպես հայտեց առողջապահության նախարարը,  ևս 31 քաղաքացի մեկուսացման մեջ են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորն այս պահին հիվանդության սիմպտոմներ չունեն։

Այսօր ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտատարեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով որոշում է կայացվել մարտի 2-ից 8-ը ուսումնական  հաստատություններում դասապրոցեսը դադարեցնել։ 

  • Կիսվել: