հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հիփոթեքային վարկի մարման ծրագրից կօգտվեն 2020թ. հուլիսի 1-ին և դրանից հետո երեխա ունեցած անձինք

Հիփոթեքային վարկի մարման ծրագրից կօգտվեն 2020թ. հուլիսի 1-ին և դրանից հետո երեխա ունեցած անձինք

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման ծրագրից կարող են օգտվել 2020թ. հուլիսի 1-ին և դրանից հետո երեխա ունեցած անձինք, եթե երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ առկա է վարկի առնվազն 12 ամիս մարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է երեխայի ծնվելուց հետո դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

  • Կիսվել: