ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզով՝ Մալիշկա բնակավայրի մոտով անցնող միջպետական ճանապարհը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզով՝ Մալիշկա բնակավայրի մոտով անցնող միջպետական ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ131+500-կմ139+000 հատվածը։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Մալիշկա բնակավայրի մոտով։

7.5կմ երկարությամբ ավտոճանապարհին շինաշխատանքները մեկնարկել են 2023թ։ Շինարարությունը կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ճանապարհաշինության ընթացքին։

Նշենք, որ հողային աշխատանքները հիմնականում ավարտված են, ընթացքի մեջ են արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքները։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: