կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հիմնանորոգվում է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-28 /Հ-55/ – Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ17+000-կմ19+000 հատվածը։
2կմ ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Փյունիկ‚ Արտավազ բնակավայրերով։ Գյուղերի միջով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ տեղադրվում է ավազակոպիճ։

Շինաշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «Արխինեքս» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: