շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմա գազի գնի բարձրացման հարցը բարձրացնելու լավագույն ժամանակը չէ. Վարչապետ

Հիմա գազի գնի բարձրացման հարցը բարձրացնելու լավագույն ժամանակը չէ. Վարչապետ

Հիմա գազի գնի բարձրացման հարցը բարձրացնելու լավագույն ժամանակը չէ հաշվի առնելով կլորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը, և մենք կարող ենք Ռուսաստանից որպես մեր գործընկերոջից ակնկալել այդ հարցում ըմբռնում դրսևորել: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«երկկողմ խորհրդակցությունները շարունակվում են, այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել: Ուղղակի նավթի գնի անկման պայմաններում, մենք կարող ենք ակնկալել մեր գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի հարցը բարձրացնելու լավագույն ժամանակը չէ»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերվում է երկկողմ հարաբերություններում եղած հարցերին դրանք, ըստ Փաշինյանի, պետք է լուծվեն և կլուծվեն կոմպրոմիսների հիման վրա:

Խոսելով Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունների հետ ծագած խնդիրներին, ապա, ըստ Փաշինյանի, դրանց շուրջ նա խոսել են ՌԴ նախագահի հետ շատ պարզ ու շիտակ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք բխում են երկու երկրների շահերից և որոնք պետք է իրագործվեն:

Անդրադառնալով Հայաստանում գործող բազմաթիվ ձեռնարկություններին, որոնց բացմանը նա մասնակցել է, որոնք սակայն այսօր չեն աշխատում, նա նշեց, որ դրանցից ոմանք խնդիրներ ունեն օրենքների հետ, և իր այցելությունները այդ ձեռնարկություններ, կան ներկա գտնվելը դրանց բացմանը, որևէ կերպ դրանց սեփականատերերին ինդուլգենցիա չեն տալիս օրենքներ խախտելու համար:

  • Կիսվել: