ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում տնտեսական աճը կդանդաղի մինչև 2.2%․ ԱԶԲ

ՀՀ-ում տնտեսական աճը կդանդաղի մինչև 2.2%․ ԱԶԲ

2020-ին տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի մինչև 2.2%՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի զեկույցում։

Ըստ դրա՝ 2020-ին ՀՀ-ում նաև որոշ գնաճ է ակնկալվում, որը, ըստ կանխատեսումների, 2021-ին պետք է կայունանա։

Ակնկալվում է, որ իրավիճակը կշտկվի 2021-ին՝ աճը կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսվել են երկրում 2019-ին և 2020-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Զեկույցում կարևորվում է պետական ներդրումների աճը։

Ըստ զեկույցի ՝ Ադրբեջանում տնտեսական աճը կդանդաղի մինչև 0,5%՝ նավթի գների նվազմանը զուգահեռ, սակայն նավթի արդյունահանման ծավալների աճը 2021-ին կնպաստի, որ տնտեսական աճը հասնի 1,5%։

Վրաստանում, ըստ զեկույցի, աճը զրոյին մոտ կլինի, իսկ 2021-ին ակնկալվում է, որ այն կհասնի 4,5%-ի։

  • Կիսվել: