ՀՀ-ում պոտենցիալ ծնողների թվաքանակն իջել է 60 հազար մարդով. պաշտոնյա
Հայաստանում պոտենցիալ ծնողների թվաքանակն իջել է 50-60 հազար մարդով ինչը կհանգեցնի ծնելիության կրճատման։ Այս մասին օգոստոսի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում շատերը հակված են երրորդ երեխան ունենալ՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որտեղ մարդիկ չեն ցանկանում երկուսից ավելի երեխա ունենալ, բայց սոցիալական խնդիրների պատճառով Հայաստանոմ այդ քայլին չեն դիմում։
Խաչատրյանը հավաստիացրել է, որ պետությունը կձգտի լուծել այդ խնդիրը, որպեսզի ընտանիքներն առավելագույն թվով երեխաներ ունենան։
Նա նշել է, որ ծնելիության ցուցանիշներն ընկնում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում՝ ավելացնելով, որ ցուցանիշները Վրաստանում եւ Ադրբեջանում մոտավորապես նույնն են, ինչ եւ Հայաստանում։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում կանանց միջին տարիքը առաջին երեխայի ծնվելու ժամանակ 28,6 տարեկանն է։
Նա անդրադարձել է նաեւ մինչեւ 2040թ. ժողովրդագրական ռազմավարության մշակման աշխատանքին։ Նրա խոսքով՝ ուշադրության առնելով հետպատերազմյան իրավիճակը, ինչպես նաեւ վերջին շրջանի ժողովրդագրական ցուցանիշները, առաջ է եկել նոր ռազմավարության ստեղծման անհրաժեշտություն։ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ փաստաթուղթը մշակվել է ՄԱԿ ազգաբնակչության ֆոնդի հետ համագործակցությամբ, որն առաջարկել է ձեւավորել խորհրդակցական խումբ այդ ախատանքների իրականացման համար։ «Ընտրվել է «Ամերիա» կառավարչական քոնսալթինգի ծառայությունը, աշխատանքային խմբում ընդգրկվել են տեղի եւ միջազգային լավագույն փորձագետները։ Ռազմավարությունը հիմնված է 1897թ. տվյալների վրա՝ հավաքված Հայաստանում։ Փաստաթղթում հաշվի են առնված նաեւ Լեռնային Ղարաբաղում 2023թ. իրադարձությունները»,- նշել է պաշտոնյան։
Խաչատրյանն ընդգծել է, որ ռազմավարության հիմքում ընկած է բնակչության հավասարակշռված եւ կայուն կառուցվածքի գաղափարը՝ ուղղված երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանը եւը կյանքի որակի բարելավմանը։ «Առաջին ռազմավարական նպատակը վերաբերում է այն միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի ընտանեկան բարեկեցությանը, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը։ Հաջորդ նպատակները կապված են մահացության ռիսկի նվազման եւ առողջ շրջակա միջավայրի ձեւավորման, ակտիվ, արժանի ծերության պայմանների ապահովման, էմիգրացիայի հանգեցնող մոտիվացիայի նվազման եւ մրցունակ մարդկային կապիտալի ձեւավորման ապահովման հետ»,- ասել է փոխնախարարը։