Մոսկվան շահագրգռված է պահպանել բարեկամական հարաբերություններ Երևանի հետ՝ Հայաստանում խաղաղությունն ու օրենքը պահպանելու համար. Դմիտրի Մասյուկ
Մոսկվան շահագրգռված է պահպանել բարեկամական հարաբերություններ Երևանի հետ՝ Հայաստանում խաղաղությունն ու օրենքը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։
«Մենք շահագրգռված ենք պահպանել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ՝ այս երկրում օրենքն ու կարգը պահպանելու համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Մաշուկ» գիտելիքների կենտրոնում Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ «հանրապետությունում առկա քաղաքական անկայունության շրջանը, այդ թվում՝ պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները, Հայաստանի ներքին գործն է»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները կանխել են «քրեաօլիգարխիկ հոգևորականության» կողմից ՀՀ-ում իրավիճակը անկայունացնելու և իշխանությունը զավթելու ծրագիրը։