երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Փորձում են հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբր Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ. Պաշտպանական թիմ

Փորձում են հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբր Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ. Պաշտպանական թիմ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է 

«Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկներն ոչ միայն անհիմն են, այլ նաև հակասական:

Այս հայտարարություններով փորձ է արվում հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբրև Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ։

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, իսկ Միքայել Սրբազանն էլ որևէ հանցավոր գործողություն չի կատարել, որպիսի հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից, դատախազությունը հրապարակային պարզաբանում է տարածել, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թվականին տրված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանզի Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել է նաև 2025 թվականի հունիսի 21-ին։

 

Դրանից հետո Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից և փորձել է իր հակափաստարկները ներկայացնել, որոնք, ցավոք, նույնպես ոչ միայն իրավական չէին, այլև՝ հակասում են քրեական վարույթի իրական հանգամանքներին։

Այժմ հերթով կներկայացնենք դատախազության և քննչական կոմիտեի մանիպուլյացիաները, որոնցով փորձում են մոլորեցնել հասարակության ոչ իրավաբան հատվածին և հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծել սույն քրեական վարույթի վերաբերյալ։

Ծավալի մեծությունից ելնելով իրավապահ մարմինների մանիպուլյացիաները կներկայացվեն առանձին-առանձին»:

  • Կիսվել: