կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի օտարերկրյա աշխատակիցները աշխատանքի թույլտվության իրավունք կստանան

ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի օտարերկրյա աշխատակիցները աշխատանքի թույլտվության իրավունք կստանան

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն: 

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 67 կողմ, 9 դեմ, 23 ձեռնպահ ձայներ:

Եթե օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե օտարերկրյա կազմակերպությունները մասնաճյուղ են բացում, նշանակում է, որ աշխատակիցները չունեն աշխատանքի թույլտվություն: Ըստ նախագծի հեղինակի՝ դա խտրական նորմ էր՝ մանավանդ այն պայմաններում, երբ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Այսպիսով՝ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:

  • Կիսվել: