երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումը աճում է. վարչապետ

ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումը աճում է. վարչապետ

Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումը աճում է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծին, ըստ որի՝ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Վարչապետը ընդգծեց, որ այս թեմայով 2018 թվականից են աշխատում: Նա ւրախությամբ արձանագրեց, որ առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի:

«Մենք պայմանավորվել ենք, որ պարեկային ոստիկանության համար հետագայում նոր մեքենաներ ձեռք բերելիս միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ ձեռք կբերեն»,ասաց նա:

Անդրադառնալով պարեկային ոստիկանությունում կականց ներգրավվածությանը, վարչապետն ասաց, որ պարեկային ոստիկանության նոր հաստիքների 81 տոկոսը կանայք են լինելու:

  • Կիսվել: