երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հույս է հայտնել, որ եկող տարի ՀՀ-ի ու Չինաստանի քաղաքացիները կճամփորդեն առանց վիզայի

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հույս է հայտնել, որ եկող տարի ՀՀ-ի ու Չինաստանի քաղաքացիները կճամփորդեն առանց վիզայի

Չինարենն ուսումնասիրող լավագույն ուսուցիչներին, ուսանողներին եւ աշակերտներին պարգեւներ հանձնելու այսօրվա արարողության ժամանակ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան Էրլունն ասաց, որ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հասել է 650 միլիոն դոլարի, ինչը 50 տոկոսով ավելի է 2018թ․ ցուցանիշներից:

 «Նշված ժամանակաշրջանում Հայաստան է այցելել 14 000 չինացի զբոսաշրջիկ, մոտ 50 տոկոսով ավելի, քան անցյալ տարի»,-ասել է դեսպանը և նշել, որ Հայաստանում աշխատում ու ապրում են չինարեն դասավանդող 30 ուսուցիչներ ու կամավորներ։

Դեսպանը հույս է հայտնել, որ եկող տարի երկու երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել։

Նշենք, որ Հայ-չինական բարեկամության դպրոցում անցկացված արարողության ժամանակ պարգեւներ են ստացել 17 ուսանողներ եւ աշակերտներ, ինչպես նաեւ չինարենի 3 ուսուցիչներ։

  • Կիսվել: