հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում աճել է հացի և ալյուրի արտադրությունը

ՀՀ-ում աճել է հացի և ալյուրի արտադրությունը

Հայաստանում 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2,5%-ով աճել է հացի արտադրությունը, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Հաղորդվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 249 հազար 210 տոննա հաց, իսկ 2018թ-ի հունվար-նոյեմբերին՝  243 հազ. 124.1տոննա հաց։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 31.1%-ով էլ աճել է ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 156 հազար 947.8 տոննա ալյուր, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 119 հազ. 707.7 տոննա։

Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա 2019 թ-ի հունվար-նոյեմբերին ա արտադրվել է  5 հազար  127.6 տոննա մակարոնեղեն,  ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  ավելի է 12%-ով:

  • Կիսվել: