ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները աճել են 12,1 տոկոսով

ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները աճել են 12,1 տոկոսով

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում 2020 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է պետական գրանցման 42 հազար 720 գործարք։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։

«2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն աճել են 13.5 %-ով, սակայն 2019-ի 4-րդ եռամսյակի համեմատ դրանք նվազել են 21,6 տոկոսով։ Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մարզերի քաղաքներում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6%-ով:

 

 

  • Կիսվել: