կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ամուլսարի հանքի գործարքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ամուլսարի հանքի գործարքը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Ամուլսարի հանքի գործարքը։

«Հրաշալի նորություն: Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունում է «Լիդիան»-ի և Հայաստանի միջև համաձայնությունը Հայաստանում Ամուլսարի հանքավայրի լայնածավալ նախագիծը վերսկսելու վերաբերյալ՝ տնտեսությունում միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումով, որն աշխատատեղեր և բարգավաճում կստեղծի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - հայտարարել են դեսպանատնից:

«Հայաստանը բաց է Միացյալ Նահանգների բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցելու համար, երբ մենք միասին աշխատում ենք ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ», - նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։

  • Կիսվել: