ՀՀ ՏԿԵ նախարարը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նախարարը շնորհավորել է պարոն Ապիտոնյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նարեկ Ապիտոնյանը վստահեցրել է, որ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները ներդնելու է ի նպաստ համակարգի զարգացման։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։
Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի համար և համակարգի բոլոր օղակներում պետք է ջանք չխնայել որակյալ աշխատանքի համար։