շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՀՀ ՊԵԿ-ը տեղյակ չէ, թե ով է Իտալիայում բռնագանձված բանանի անվան տակ երեք տոննա կոկայինի հայաստանյան պատվիրատուն

ՀՀ ՊԵԿ-ը տեղյակ չէ, թե ով է Իտալիայում բռնագանձված բանանի անվան տակ երեք տոննա կոկայինի հայաստանյան պատվիրատուն

ՀՀ Պետեկամուտների Կոմիտեն տեղյակ չէ, թե ով է Իտալիայում բռնագանձված բանանի անվան տակ երեք տոննա կոկայինի հայաստանյան պատվիրատուն։

«Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»,- InfoPort.am-ին փոխանցեցին ՊԵԿ-ից։

Հիշեցնենք, որ իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։

  • Կիսվել: