ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ  պետբյուջեի ծախսերի մասի կատարողականը 2023թ. կազմել է 84,6 տոկոս. ֆիննախ

ՀՀ պետբյուջեի ծախսերի մասի կատարողականը 2023թ. կազմել է 84,6 տոկոս. ֆիննախ

ՀՀ  պետբյուջեի ծախսերի մասի կատարողականը 2023թ. կազմել է 84,6 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

2022թ. այդ ցուցանիշը 86,6 տոկոս էր։ Կապիտալ ծախսերի գծով կատարողականը կազմել է 57,4 տոկոս։ Անցած տարի այդ ցուցանիշը կանգ է առել 63,2 տոկոսի մակարդակի վրա։

«Ծախսերի մեծ մասը բաժին է ընկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Խոսքը մոտավորապես 507 մլրդ դրամի մասին է։ Պաշտպանության նախարարության ծախսերը կազմել են 301,2 մլրդ դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ծախսերը կազմել են 192,6 մլրդ դրամ»,- նշել է Սիրունյանը։

  • Կիսվել: