երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2023թ. պետբյուջեից ստացել է 369 մլն դրամ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2023թ. պետբյուջեից ստացել է 369 մլն դրամ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2023թ. պետբյուջեից ստացել է 369 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 5-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Փաստացի ծախսերը կազմել են 368 մլն դրամ։ Իրացման մակարդակն, այսպիսով, կազմել է 99,3 տոկոս։ «2022թ. համեմատ ծախսերն ավելացել են 13,5 տոկոսով»,- ավելացրել է Սիրունյանը։

Վերոնշյալ ֆինանսավորման շրջանակում իրականացվել է 1 ծրագիր 3 միջոցառումներով։

  • Կիսվել: