ՀՀ ՊԵԿ նախագահը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր
Մայիսի 13-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: