հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
ՀՀ-ն ունենալու է որակապես նոր կառավարման համակարգ․Ավինյանը՝ գործադրի որոշման մասին

ՀՀ-ն ունենալու է որակապես նոր կառավարման համակարգ․Ավինյանը՝ գործադրի որոշման մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և մանրամասնել․

«Բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել ենք 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը։ Ուզում եմ առանձնահատուկ գնահատել փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանի դերը և անդուլ ջանքերը այս ռազմավարության ստեղծման ու ընդունման գործում։

Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։ Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով` Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով»։

  • Կիսվել: