ՀՀ-ն պետք է ունենա արդիական արտադրական հզորություններ, մրցունակ տնտեսություն, որպեսզի կարողանա ներկայացված լինի Եվրոպայում. Խաչատուր Սուքիասյան
«Ուզում եմ հնչեցնել փոքր պետություններ մեծ շրջանառության թվեր, որից մեր գիտակցությունն այլ տեղ կտեղափոխվի»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց ԱԺ նիստում:
«Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրի շրջանառությունը 762 միլիարդ է, դեֆիցիտը՝ 63 է, 63 ավելի քիչ է արտահամում ԱՄՆ-ն, քան Կանադան, Կանադան 30 միլիոնանոց երկիր է, ԱՄՆ՝ 330, իր երկրորդ գործընկերը Մեքսիկան է շրջանառությունը 839 միլիարդ է, բայց արտահանումը 384, ներմուծումը՝ 505 միլիարդ, ամենախոշոր առևտրային գործընկերը Եվրոպան է ՝ 1 տիլիոն 200 միլիարդ՝ այստեղ նույնպես դեֆիցիտով, մյուսը Չինաստանն է: ԱՄՆ-ն մեծ պետություն է՝ հզոր տնտեսությունով, հզոր համակարգով, բայց փոքր պետությունները կարողանում են ավելի շատ արտահանել, քան ներմուծել, սա հիշեք, որ ՀՀ-ն լինելով 3 միլիոնից ավել բնակչություն ունեցող երկիր շատ լավ տեղավորվելու է»,- նշեց նա՝խոսելով եվրոպական շուկայում ՀՀ ընդգրկվածության մասին:
«ՀՀ-ն պետք է ունենա արդիական արտադրական հզորություններ, արդիական , մրցունակ տնտեսություն, որպեսզի կարողանա ներկայացված լինի Եվրոպայում, ինչ-որ մենք անեք, մի բան պետք է այդտեղ լինի՝ ՀՀ-ի շահը՝ սա է պետք բացատրել»,- ասաց նա դիմելով Եվրոպակն ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին
Արձագանքելով Եղոյանը նշեց.«Եթե լինի մեր արտադրողականության աճ, մեր արտադրանքի որակի աճ, այս ամեն ինչը ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք: Որակն էլ պետք է ապահովենք, քանակն էլ պետք է ապահովենք: Բնական է, կան ոլորտներ, որտեղ եվրոպական գիգատների հետ մենք չնք կարող մրցակցել, բայց կան ոլորտներ, որտեղ կարող ենք եվրոպական միջին վիճակագրական արտադրողի հետ մրցակցել»: