երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր

Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր

ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ մանրամասներ է հայտնել։

Ըստ տեղեկատվության՝ 2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: 

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:

Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող

Հայաստանի Հանրապետություն

Վարկանիշ

BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s

Տեղաբաշխված ծավալ

 750,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր

2025թ. մարտի 5

Վերջնահաշվարկի օր

2025թ. մարտի 12

Մարման օր

2035թ. մարտի 12

Արժեկտրոն

6.75%

Տեղաբաշխման գին

97.524%

Եկամտաբերություն

7.1000%

ԱՄՆ 10տ. ուղենշ

 4.675% (2035թ. փետրվարի 15)

Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ

 286 բ.կ.

Ցուցակում

 Լոնդոնի բորսա

Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 1933թ. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի:

  • Կիսվել: