երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ ՄՊՀ նախագահը Մինսկում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՀՀ ՄՊՀ նախագահը Մինսկում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

ՄՊՀ նախագահը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հրավերով  կմասնակցի նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:

Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 53-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 39-րդ նիստերը: 

  • Կիսվել: