ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ կառավարությունը շուրջ 75 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման նպատակով

ՀՀ կառավարությունը շուրջ 75 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման նպատակով

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել 75 միլիոն 095 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող երեք ծրագրերի համար։

Այդ թվում՝

10 միլիոն 587,5 հազար դրամ հատկացվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի ջեռուցման համակարգի անցկացման համար,

27 միլիոն 837,3 հազար դրամ՝ Սևան համայնքի Վարսեր բնակավայրի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար,

36 միլիոն 670,2 հազար դրամ՝ Գավառ քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման և 1 բազմաբնակարան շենքի ամբողջական կառուցման աշխատանքների համար։

Տանիքները վնասվել էին 2023 թվականի նոյեմբեր ամսին գրանցված ուժեղ քամիների հետևանքով։

  • Կիսվել: