ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը դեմ չէ օպտիմալացմանը «Գազպրոմ Արմենիա»-ում․ Գրիգորյան

ՀՀ կառավարությունը դեմ չէ օպտիմալացմանը «Գազպրոմ Արմենիա»-ում․ Գրիգորյան

Հայաստանի կառավարությունը դեմ չէ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում օպտիմալացմանը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Գրիգորյանը նշեց, որ, անկախ գազի գնից, եթե ընկերությունում կան ավելորդ աշխատակիցներ, ապա նրանց պետք է կրճատել։

Նա ընդգծեց. «Եւ դա վերաբերում է ոչ միայն «Գազպրոմ Արմենիա»-ին։ Հենց այնպես հաստիք պահել մասնավոր կառույցում, առավել եւս, ընկերությունում, որը հանրային ծառայություններ է մատուցում, ճիշտ չէ»։

Հիշեցնենք, որ հաստիքների կրճատման հարցը քննարկվում է սպառողների համար գազի սակագնի հնարավոր թանկացման համատեքստում։ Գրիգորյանն ինքը նախկինում ասել էր, որ 2020թ․ ապրիլից հետո ընկերությունը կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագնի վերանայման համար, իսկ սահմանին գինը նույնը կմնա։

Նշենք նաեւ, որ, «Գազպրոմ Արմենիա»-ում բազմիցս հայտարարել են, որ չեն կարող անվերջ պահպանել սակագները, այլապես ստիպված կլինեն կրճատել ներդրումները եւ օպտիմալացնել հաստիքները։ Այսինքն՝ գնման եւ վաճառքի գնի մեջ տարբերությունը փակելու համար ընկերությունը ստիպված կլինի աշխատանքից ազատել աշխատակիցների մի մասին։

  • Կիսվել: