ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների ծավալը հնարավոր է հասցնել մեկ միլիարդ դոլարի. ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների ծավալը հնարավոր է հասցնել մեկ միլիարդ դոլարի. ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, նշելով, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը բարձր է, հավելել է. «Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը աճում է, և պատշաճ ծրագրերի ու պլանավորման դեպքում, այն կարող է ներկայիս 400 միլիոն դոլարից մոտ ապագայում հասնել տարեկան 1 միլիարդ դոլարի»։

ԻՌՆԱ-ն, հղումա նելով Հայաստանում Իրանի դեսպանատանը, հաղորդել է, որ դեսպան Աբբաս Զոհորին հանդիպել է Թեհրանի ֆոնդային բորսայի խորհրդի մի խումբ անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել Ասիական և եվրոպական ֆոնդային բորսաների դաշնության նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում, դեսպանն անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններին, հատկապես այն ոլորտներում, որոնք կարող են հետաքրքրել իրանցի և հայ ներդրողներին։

Դեսպան Զոհուրին նշել է. «Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը աճում է, և պատշաճ ծրագրերի ու պլանավորման դեպքում, այն կարող է ներկայիս 400 միլիոն դոլարից մոտ ապագայում հասնել տարեկան 1 միլիարդ դոլարի»։

Զոհուրին նշել է, որ երկու երկրների տնտեսական ոլորտների դերակատարները բավարար չափով տեղեկացված չեն միմյանց հնարավորությունների, անդրադարձել է «Արազ» և «Մեղրի» ազատ առևտրի գոտիների կարողությունների օգտագործման, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայում հայ խոշոր ներդրողների ներկայության հնարավորություններին։

 

  • Կիսվել: