երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով. Ռեշետնիկով

ՀՀ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով. Ռեշետնիկով

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով: Այս մասին էկոնոմիկայի նախարարությունում ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նա նշեց, որ հունվար-հուլիս ամիսներին տրանսֆերտներն աճել են մինչև 2,4 մլրդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ:

՛՛Ունենք հաջողված համագործակցության օրինակներ մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, ֆինանսների, դեղագործության, մեքենաշինության և այլ ոլորտներում: Կան կոնկրետ առաջարկներ ոսկու արդյունահանման գործարանի զարգացման, մետրոյի համար: Դիտարկվում է Հայաստանում շինանյութերի, ինչպես նաև դեղագործական նյութերի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծ՛՛,-ասաց Ռեշետնիկովը։

Նա նաև հավելեց, որ իրենք բարձր ենք գնահատում հայ ձեռնարկատերերի հետաքրքրությունը ռուսական տնտեսության հանդեպ: Ռեշետնիկովի խոսքով՝ իրենց գործարար միջավայրը պատրաստ է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում, նաև պատրաստ են շարունակել համատեղ նախաձեռնությունները, սկսել նորերը, զարգացնել առևտրային հարաբերությունները:

Նախարարն ասաց. ՛՛Ռուսաստանն արդեն վաղուց սովորել է պատժամիջոցների առկայության պայմաններում ապրել և զարգանալ: Մեր ներքին շուկան և արտաքին տնտեսական կապերը ադապտացվում են ներկա իրավիճակին և այս պահին մեր տնտեսությունը դիմանում է աննախադեպ ճնշումների: Չնայած դրան, մենք կարողացել ենք պահպանել մեր ֆինանսական և արժութային կայունությունը՛՛:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշում կայացնելիս առաջին հերթին առաջնորդվել են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի ունեցած հետաքրքրություններով:

 

  • Կիսվել: