ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։

Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծութուն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։

  • Կիսվել: