շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակասություններ չի տեսնում բեռնափոխադրումների վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակասություններ չի տեսնում բեռնափոխադրումների վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատճառ չի տեսնում հակադարձելու վրացական կողմի հայտարարություններին, թե Բաթումի- Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները կանոնավոր չեն։ Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ մինչ այս նավով երկու փորձնական բեռնափոխադրում է իրականացվել։

Դրանք նախատեսում են կանոնավոր դարձնել՝ շաբաթական մեկ անգամ չվերթով, հստակ ժամկետներ առայժմ չեն նշում։ Նախօրեին գերատեսչությունը հայտնեց՝ Բաթումի-Նովոռոսիյսկ նավային բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Վրաստանից արձագանքեցին՝ այդ երկու չվերթները կանոնավոր չեն եղել։

Այսօր էլ հարևան երկրի խորհրդարանի խոսնակն է հայտարարել՝ Ռուսաստանի հետ կանոնավոր ծովային հաղորդակցության վերսկսման մասին լուրերը պարզապես ֆեյք են։ Նախարարությունն, ըստ էության, վրացական կողմի և իրենց հայտարարություններում հակասություններ չի տեսնում։

  • Կիսվել: