շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սամարղանդում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սամարղանդում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և ամենամյա գործարար համաժողովին:

Արման Խոջոյանը մասնակցել է նաև «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» խորագրով պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող պետական քաղաքականությունը, աջակցության գործիքներն ու ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերը։

Համաժողովի շրջանակներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ 2024թ․ մայիս ամսին ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի ամենամյա հանդիպումն ու գործարար համաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: