ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ բանկերը հիմնական ցուցանիշների ուղղությամբ աճ են արձանագրել

ՀՀ բանկերը հիմնական ցուցանիշների ուղղությամբ աճ են արձանագրել

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020 թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։
 
Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ՀՀ բանկերը 2020 թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:
 
Ընդհանուր պարտավորությունները նշված ժամանակահատվածում կազմել են 5.045 մլրդ դրամ, որը 2019 թ. համեմատ աճել է 1.7%-ով:
 
2020 թ. առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով:
 
2020 թ. առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:
 
Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:
 
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակին վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որը 2019 թ. համեմատ ավելացել է 2.9%-ով:
 
Վճարային քարտերով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ` (13 570 034) ավելացել է 33.8%-ով: Իսկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ (481 785 մլն դրամ) ավելացել է 22.9%-ով:
 
2020 թ. առաջին եռամսյակում կանխիկ գործարքների քանակը կազմել է 7 784 894,
որը 2019 թ. առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է 2.4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019 թ. առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ աճել է 73.6%-ով:
 
2020 թ. առաջին եռամսյակում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 415 589 մլն դրամ, որը 2019 թ. առաջին եռամսյակի (366 690 մլն դրամ) համեմատ աճել է 13.3%-ով, իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 176 585 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ (115 095 մլն դրամ) համեմատ աճել է 53.4%-ով:
 
2020 թ. առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2019 թ. նույն
ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 37 մլն դոլարով կամ 9.7%-ով՝ կազմելով 354 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Արտասահման փոխանցումների ծավալը նվազել է շուրջ 20 մլն դոլարով կամ 7.1%-ով՝ կազմելով 266 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ ֆիզիկական. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 17 մլն դոլարով կամ 16.7%-ով՝ կազմելով 87 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

  • Կիսվել: