չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով

ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
 
«Պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետները»,-ասաց նա։
 
Ըստ Ազիզյանի` մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, դիմող անձինք ու սպառողները սահմանված կարգով չեն ծանուցվել միացման ժամկետների ուշացման պատճառների մասին, ու նրանց չեն վճարվել կանոններով նախատեսված տույժերը, ինչն ուղղակիորեն հանգեցրել է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

  • Կիսվել: