հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ՀԷՑ-ն իր գործունեությանն առնչվող որևէ հանձնարարական չի ստացել

ՀԷՑ-ն իր գործունեությանն առնչվող որևէ հանձնարարական չի ստացել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես կապի մեջ է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։

«Մայիսի 20-ից մինչև հունիսի 18-ը բազմաթիվ շփումներ են եղել ՀԷՑ ընկերության և նշված կառույցների հետ, սակայն որևէ հանձնարարականի ակնարկ անգամ Ընկերությունն իր գործունեության հետ կապված չի ստացել»,–ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: