ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայտնի է, թե որ հայաստանյան ընկերությունն է հայտնվել ԱՄՆ սանկցիաների ցանկում

Հայտնի է, թե որ հայաստանյան ընկերությունն է հայտնվել ԱՄՆ սանկցիաների ցանկում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել տասը երկրից 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց թվում կա մեկ Հայաստանում գրանցված ընկերություն նրանց թվում։ 

Սակնցիաների ենթարկված ընկերության իրավաբանական անվանումն է, ըստ Առևտրի նախարարության, Tako LLC (Տակօ ՍՊԸ), որը գրանված է Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում։։

Նշենք, որ Tako ՍՊԸ-ն և մնացած 27 ընկերությունները սանկցիաների ցանկում են հայտնվել, քանի որ ըստ ԱՄՆ իշխանությունների նրանք շարունակել են արդեն իսկ սանկցիաների ցանկում ներառված ռուսական ընկերություններին ապրանքներ մատակարարել։

Հետաքրքրական է նաև, որ նախարարության պնդմամբ Tako ՍՊԸ-ն անվանափոխության է ենթարկվել և նախկինում կոչվել է Taco ՍՊԸ, րրը ԱՄՆ սանկցիաների ներքո էր հայտնվել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին։ Taco ՍՊԸ-ն ռուսական Радиоавтоматика (Ռադիոավտոմատիկա) ընկերության գործընկերն է և ԱՄՆ իշխանությունների պնդմամբ ֆինանսական ու նյութական աջակցություն է տրամադրել վերջինիս։

Հիշեցնենք, որ բացի Taco ՍՊԸ-ից ԱՄՆ սանկցիաների ցանկում նախկինում (նախորդ տարվա նոյեմբերին) հայտնվել էր նաև ռուսական Миландр ընկերության՝ Հայաստանում գտնվող դուստր ձեռնարկությունը՝   Milur Electronics ՍՊԸ-ն՝ նույնանման մեղադրանքով։

  • Կիսվել: