երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայտարարագրում նայեք, թե ինչքան եմ հիփոթեք վերցրել, ինչքան եմ աշխատավարձ ստանում. Արայիկ Հարությունյան

Հայտարարագրում նայեք, թե ինչքան եմ հիփոթեք վերցրել, ինչքան եմ աշխատավարձ ստանում. Արայիկ Հարությունյան

Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է իրեն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հաջողվում բնակարաններ ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում, որտեղ գները բավական բարձր են:

«Դուք մեր հայտարարագրերը նայո՞ւմ եք: Անցած տարվանի մեջ կա: Գնացեք հայտարարագրերը նայեք, տեսեք՝ ինչքան եմ ես հիփոթեք վերցրել, ինչքան եմ աշխատավարձ ստանում եւ արդյոք ես կարո՞ղ եմ մի 2 տասնամյակով ինձ թույլ տալ հիփոթեք վերցնել եւ սովորական տասնյակ հազարավոր քաղաքացիների նման տուն վերցնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հասարակ քաղաքացին չի կարող այդ թաղամասում բնակարան ձեռք բերել, նա զարմացած արձագանքեց. «Իսկապե՞ս, 1500 տուն կա այդտեղ»:

  • Կիսվել: