ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայրիկիդ հանձնարարությամբ մտնում էին ցանկացած ընկերություն ու գործարարների վզներին կլորիկ գումար դնում․ անվել Տեր-Առաքելյան

Հայրիկիդ հանձնարարությամբ մտնում էին ցանկացած ընկերություն ու գործարարների վզներին կլորիկ գումար դնում․ անվել Տեր-Առաքելյան

Գործարար Մանվել Տեր-Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դո՛ւք, Խաչատրյաններդ, ձեր բոլոր բիզնեսները կառուցել եք հայ ժողովրդից գռփած փողերով: Հայրիկիդ հանձնարարությամբ մտնում էին ցանկացած ընկերություն և գործարարների վզներին կլորիկ գումար էին դնում, և փորձեր մեկն ու մեկը հրաժարվեր:

Անձամբ ինձ մոտ մեկ օրվա մեջ 6-անգամ մտան, գնացին ու եկան, եկան ու գնացին և ոչինչ չգտնելով՝ ստիպված եղան բաց տոնով ուղղակի խնդրելով` «ՄԱՆՎԵԼ ՋԱՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՑԻ, ԵԹԵ ՈՉԻՆՉ ՉԳՐԵՆՔ, ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵԶ ԳՈՐԾԻՑ ԿՀԵՌԱՑՆԻ, ԱՆՁԱՄԲ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՆԵ ՄԻ ՔԱՆԻ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ ԳՐԵՆՔ` ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԱՆՀԱՑ ՉՄՆԱՆ:

 

Հ. Գ. Այ, սա է ձեր Խաչատրյանների ունեցվածքի սկզբնաղբյուրը, ձեր աշխատած գումարներն արյունոտ են»:

  • Կիսվել: