հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում

Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում

Հեղինակավոր Forbes ամսագիրը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023թ. կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ը, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը և այլ հայտնի գործիքներ։

Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին և առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքները:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։

  • Կիսվել: