շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է. A8\akjan

Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է. A8\akjan

Հպարտությամբ հայտնում եմ, որ հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է ըստ Ֆորբս պարբերականի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այն արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիա է,որը հնարավորություն է տալիս մեկուսացնել շրջապատի ձայները»,-նշել է նա:

Նշենք, որ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։

Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։

Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա:

2018թ.-ին Կրիսպը (Krisp) միջազգային ProductHunt հարթակում ճանաչվել է նաև տարվա լավագույն ապրանք:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներից ելնելով ողջ աշխարհում հեռահար աշխատանքի են անցել մի շարք ընկերություններ տասնյակ հազարավոր աշխատակիցներով և Կրիսպը (Krisp) լավագույն հնարավոր գործիքներից է նման աշխատանքի համար:

  • Կիսվել: