ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում․ ՍԱՏՄ

Հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում․ ՍԱՏՄ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը, դրա վերացման ուղղությամբ բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ։ InfoPort.am-ին այս մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Ըստ նրա՝  բանակցություններին հայկական կողմից մասնակցում են ՍԱՏՄ-ն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Հնարավորինս ամեն ինչ արվում է, որ խնդիրը կարգավորվի»,- նշեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։

Մարտի 31-ին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան։

«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և տեսչության անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով 2023-ի ապրիլի 5-ից դադարեցնել երկրի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի սերտիֆիկացումը Ռուսաստան»,- նշված է եղել հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: