երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկական գյուղմթերքի արտահանումն արդեն իրականացվում է բեռնատար ինքնաթիռներով (տեսանյութ)

Հայկական գյուղմթերքի արտահանումն արդեն իրականացվում է բեռնատար ինքնաթիռներով (տեսանյութ)

Գյուղմթերք արտահանող ընկերություններից մեկը բեռնատար ինքնաթիռ է վարձել եւ առաջին թռիչքն իրականացրել է ապրիլի 24–ին։ Այս մասին InfoPort.am -ին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց հետ կարող են ապրանք արտահանել բոլոր ցանկացողները. «Թե ֆերմերները, թե ջերմոցային տնտեսությունները, թե ֆիզիկական անձինք՝ գյուղացիները, ով բեռ ունի եւ ուզում է արտահանել»։

Ծնեբեկի մշակմամբ զբաղվող ֆերմերներից մեկի խոսքով՝ նման տարբերակով արտահանումն ավելի ձեռնտու է. «Ընդհանուր տեղափոխությունը տեւում է 1 օր։ Մոսկվայում մեր գործընկերները արկղերը բացելու ժամանակ ապրանքը նույն սառնությամբ հանում են, այս տարբերակով մի քանի անգամ բարձր որակով է ապրանքը տեղ հասնում»։

Յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց բերքի տերը մոտ 500 դրամ է վճարում, գումարը սովորականից մի փոքր բարձր է, բայց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ փակ սահմանների պարագայում այս լուծումը կենսական նշանակություն ունի։

«Սեզոնայնությունից ելնելով օր–օրի գին է փոխվում շուկայում եւ այդ շուկաների արագ հասանելիությունն ապահովում է նաեւ եկամտաբերություն ֆերմերների համար։ Երկրորդը, որ ցամաքային տարբերակով որոշ ապրանքատեսակներ, գրեթե անհնարին է հասցնել արտաքին շուկաներ եւ օդային տարբերակը թերեւս միակ լուծումն է»։

Մի քանի օրից եւս մեկ ինքնաթիռ հայկական գյուղմթերքը Երեւանից ռուսական շուկա կարտահանի։

  • Կիսվել: